Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Վենեսուելայում

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Վենեսուելայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության գործընկերոջ՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրադրությունը Վենեսուելայում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վենեսուելայում տիրող իրադրությունը; Ընդգծվել է պատրաստակամությունը՝ նպաստելու Վենեսուելայի քաղաքական ուժերի միջև փոխըմբռնման ուղիների հայթայթմանը՝ հանուն ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման: Նախարարները մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում