Վրաստանի նախագահը պատմել է, թե երբ կցանկանար հանդիպել Թրամփի հետ

Վրաստանի նախագահը պատմել է, թե երբ կցանկանար հանդիպել Թրամփի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե ցանկանում է Դոնալդ Թրամփի հետ հանդիպել նախքան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների նոր հանդիպումը: Նրա խոսքով՝ Վրաստանի նախագահի վարչակազմն արդեն նամակ է ուղարկել Վաշինգտոն` աշխատանքային հանդիպում անցկացնելու խնդրանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

«Հնարավոր է, որ կայանա Թրամփի եւ Պուտինի հանդիպումը: Հանդիպման օրակարգը դեռեւս հայտնի չԷ: Մեզ համար ամենագլխավորն այն է, որ մենք մինչ այդ հնարավորություն ունենանք հանդիպել ԱՄՆ-ի նախագահի հետ: Մենք պետք Է Թրամփին ծանոթացնենք մեր տեսլականներին, մեզ համար ցավոտ հարցերին, որպեսզի նա իմանա՝ ինչն է մեզ համար ամենատագնապալին այդ բանավեճում»,– Զուրաբիշվիլիի խոսքը մեջբերում է Վրաստանի Առաջին ալիքը:

Նա հավելել է, թե չգիտի՝ ԱՄՆ-ի նախագահն ազատ ժամանակ կունենա արդյոք իր հետ հանդիպելու համար:

Զուրաբիշվիլին նախագահի կարգավիճակում առայժմ միայն մեկ արտասահմանյան այց է կատարել Բրյուսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում