Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն

Ոստիկանը վնասազերծել է կացնով բանկ մտած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Ոստիկանության Արաբկիրի բաժին հունվարի 29-ին, ժամը 13:50 ահազանգ է ստացվել, որ VTB բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։

Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։

Հանգամանքները պարզվում են: Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում