Կոկորդիլոսի հարցը լուծված է, վիզան՝ տրված (Տեսանյութ)

Կոկորդիլոսի հարցը լուծված է, վիզան՝ տրված (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանում կոկորդիլոսի բուծման ծրագիրը հետաձգվել է, քանի որ Տանզանիայից ներդրողը խնդիր ուներ ՀՀ վիզա ստանալու։

Ինչպես հայտարարել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, կար նաև որոշ խնդիրներ ՊԵԿ-ում։

«Չէին կարողանում բնորոշումը տալ կոկորդիլոսի ձվի՝ դա թռչնի է, թե կենդանու», – ասել էր նա։

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ խնդիրը լուծվել է։

«Կոկորդիլոսը երկկենցաղ է, և շատ դեպքերում դասակարգման խնդիր կա», – ասաց նա։

Հարցին՝ այսինքն՝ վիզա տրվե՞լ է, ՊԵԿ նախագահը դրական պատասխան տվեց։

«Հա, տրվել է», – նշեց Անանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում