Գրանցվել է շտապօգնության ավտոմեքենայի հերթական վթարը. նախարարը հորդորել է խստորեն պահպանել կանոնները

Գրանցվել է շտապօգնության ավտոմեքենայի հերթական վթարը. նախարարը հորդորել է խստորեն պահպանել կանոնները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Shamshyan.com: Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և վիրավորները մի քանի այլ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում