Դա բաց թեմա է, որը դեռ պետք է քննարկենք. Փաշինյանը՝ գազի գնի մասին

Դա բաց թեմա է, որը դեռ պետք է քննարկենք. Փաշինյանը՝ գազի գնի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ճիշտ կլինի, որ այդ հարցը ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ լուծվի, այլ ԵԱՏՄ տրամաբանության, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով գազի սակագնի շուրջ տարվող բանակցություններին.

«ՌԴ մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ դա բաց թեմա է, որը դեռ պետք է քննարկենք: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ հարցը ոչ թե երկկողմ տրամաբանության մեջ լուծվի, այլ ԵԱՏՄ տրամաբանության, որովհետև դա անկյունաքարային նշանակություն ունի», – ասաց նա:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ գազի գնի թանկացման վերաբերյալ, և եկել են համաձայնության:

Հետևեք մեզ նաև Telegram-ում