Ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամ զինվորական ծառայությունից տարկետում ստացավ

Ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամ զինվորական ծառայությունից տարկետում ստացավ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 13 անդամ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացավ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:

Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ՝ Արշակ Ռաֆաելի Կորյանը, Արմեն Արամի Մանուչարյանը, Էդգար Զավենի Բաղումյանը,Դավիթ Արմենի Գիզգիզյանը, Էդգար Արմենի Հարությունյանը:

Մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք կստանան Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը և Գոռ Արթուրի Աղբալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում