Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռուսական ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների գնման պայմանագիրը կնքվել է

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռուսական ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների գնման պայմանագիրը կնքվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանն ու Ռուսաստանը ռուսական ՍՈՒ-30 ՍՄ կործանիչների գնման վերաբերյալ պայմանագիր են կնքել, «Ինտերֆաքսին» հայտնել է աղբյուրը։

«Հայստանը կստանա ՍՈՒ-30 ՍՄ կործանիչներ», – ասել է «Ինտերֆաքսի» զրուցակիցը՝ չհստակեցնելով ինքնաթիռների քանակը կամ մատակարարման ժամկետը։

Ավելի վաղ, Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանը շարունակում է աշխատանքը՝ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում