AM | RU
USD
EUR
RUB

Հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նոր Զովք» սուպերմարկետում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել «Նոր Զովք» սուպերմարկետի փոխտնօրենը և հայտնել, որ սուպերմարկետից կատարվել է գողություն:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում անհայտ երկու անձինք, խմբի կազմում նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Նոր Նորքում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստային հատված, զենքի գործադրմամբ հարձակվել աշխատակցի վրա և վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով բացահայտ հափշտակել խոշոր չափերի՝ շուրջ 1.230.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

Փաստի առթիվ 2019թ. հունվարի 31-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննությունը շարունակվում է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Լրահոս
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց «Իրատես». Կենտրոնի բազում խնդիրները թողած սկսել է ոչ էականից «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա հարկային օրենսգրքում փոփոխությունը «Հրապարակ». Երիտասարդ իշխանությունների «աքիլեսյան գարշապարն» իրենց կանայք են «Ժամանակ». Սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը «Ժողովուրդ». Զեյնալյանի թիրախում են Վճռաբեկի քաղաքացիական պալատի 11 դատավորներ «Ժամանակ». Արարատի մարզպետը որոշել է իրենով անել Աբրահամյաններին պատկանող բիզնեսները «Փաստ». «Վստահության կորստի» իրավական և քաղաքական ենթատեքստերը «Հրապարակ». Միջազգային ներկայացվածությամբ ընկերությունների մոտ դժգոհություններ են հասունանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 19 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պաշտոնյան կարևորել են Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և նամակագրության ապահովումը Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը Շվեդիայում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ հայերի ու ասորիների ցեղասպանության Կարեւոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը Նախագահ Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին C-400 համակարգերի գնման շուրջ կնքված գործարքը Թուրքիայի համար կարող է աշխարհաքաղաքական նշանակություն ստանալ. թուրքագետ Արցախի հարցն այս փուլում խաղաղ լուծում չունի Արտասահմանյան ջինսերին փոխարինելու կգա հայկականը. Գյումրիում մեկնարկել է «Made in Armenia» ջինսերի արտադրությունը Արցախի պետնախարարն աշխատանքային այցով Լիբանանում է Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, Բողոքի ակցիա. «Կառավարություն, մի սպանեք ՓՄՁ-ները» Պորոշենկոն խոստացել է ընտրություններից հետո վերադարձնել Ղրիմը Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղից ունեցել Ավանի կամրջի վրա. Երկու անձ դիմել է բուժօգնության Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Որոշ հատվածներում մերկասառույց է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 18 Իմ ազգի պատմությունը կռիվ է հանուն բարու, լուսավորի, վսեմի... Վաղը «Անառակի կիրակին» է ՀՔԾ-ն համագործակցության պայմանագիր է ստորագրել մի շարք ԶԼՄ-ների հետ Բաքվում հայտարարել են՝ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին հոգեկան խնդիրներ ունի Երուսաղեմի Հայոց պատրիարքը ներկա կլինի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորությանը Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan