Արեգ Սարգսյան.«Համահարթ հարկերն ու դրանց թաքնված նպատակները»

Արեգ Սարգսյան.«Համահարթ հարկերն ու դրանց թաքնված նպատակները»

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook:  Հարկային բարեփոխումների հետ կապված հարցեր ունեմ ուղղված՝

– առաջին հերթին ֆինանսների նախարարության խելոք, բայց որոշումների կայացման վրա ազդեցություն չունեցող,
– երկրորդ հերթին՝ որոշումներ կայացնող, բայց անգրագետ (խելքի հետ այդքան էլ կապ չունի) աշխատակիցներին։

Տիկնայք և պարոնայք, չեմ ուզում խոսել համահարթ հարկերի նպատակահարմարության մասին։ Չունեմ ո՛չ համապատասխան ռեսուրս (այդ թվում գիտելիք, ներեցեք խնդրեմ), ո՛չ էլ ժամանակ՝ բավականին բարդ ու ծավալուն վերլուծություն անելու ու հարկերի փոփոխության ընդհանրական ազդեցությունը գնահատելու համար (ինչը պետք է դուք անեիք՝ լուրջ մաթեմատիկան մոդելավորմամբ, ինչում էլ երևի դժվարացել եք, որովհետև ոչ մի հիմնավորում չտեսանք այդպես էլ)։

Փոխարենը հետևյալ հարցն եմ հղում։ Ո՞րն էր համահարթեցման ԻՐԱԿԱՆ նպատակտը։ Ըստ օդում կախված լուրերի ու նաև հիմնվելով այն փաստի վրա, որ չունեք գիտական նորմալ հիմնավորումներ՝ այս փոփոխության ամբողջ պետական եկամուտների վրա ընդհանուր դրական ազդեցության եզրակացության մասին, ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ պարզապես համախառն հարկային եկամուտների ավելացմամբ փորձում եք կուտակային կենսաթոշակների՝ պետ․ բյուջեից տրամադրվող 7․5%-ի ֆինանսավորման հարցը լուծեք։

Հիմա նորից հարց է առաջանում։ Ինչի՞ էիք ժամանակին, վախենալով կուտակայինի ՊԱՐՏԱԴԻՐ մասից, իբր մարդկանց գրպանին չկպնելու համար, պետությունից ֆինանսավորվող 5%-ը դարձնում 7․5%, որ հիմա պետությանը թողնեք ծակ գրպանով ու էլի մարդկանց հարկերի հաշվին փորձեք խնդիր լուծել։ Գազի գնի թանկացումը հարկերով ծածկադմփոց անելը հերիք չէ՞ր։

Նորից հարց է առաջանում։ Ինչի՞ չեք քայլեր ձեռնարկում հասարակության ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ԼՈՒՐՋ քայլեր։ Ինչի՞ չեք փորձում կուտակայինի պարտադիր բաղադրիչը մարդկանց տեղ հասցնել ճիշտ։ Դուք ունեիք դրա և՛ ժամանակը, և՛ անհրաժեշտ հեղինակությունը, ինչն այժմ արդեն անդառնալի մսխված է։

Ու հիմա պարոն Փաշինյանի թեթև ձեռքով ստիպված եք գնալ այնպիսի քայլերի, որոնք որոշ ժամանակ անց, երբ դրականի փոխարեն հավանական բացասական ազդեցություն թողնեն՝ շուռ են գալու ոչ միայն ձեր դեմ, այլ մի ամբող տնտեսական ինստիտուտ են փչացնելու․․․

#հարցեր_կան_բայց_չկան_պատասխաններ
#անգրագետներ_Level_God

Արեգ ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում