Զախարովա. Ռուսաստանը բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը

Զախարովա. Ռուսաստանը բարեխղճորեն է կատարում ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Ռուսաստանը բարեխղճորեն է իրականացնում իր միջնորդական առաքելությունը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կատարում ենք մեր միջնորդական գործառույթը բարեխղճորեն: Կարծում եմ՝ նաև որակյալ: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև վերջերս տեղի ունեցած քաղաքական շփումները տարբեր մակարդակներում: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են հենց մայրաքաղաքներն այդ հարցով: Եվ մենք կարծում ենք, որ դա ճիշտ ուղի է առաջ ընթանալու համար», – ասել է Մ. Զախարովան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում