Կայծակը հարվածել է Հռոմ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռին
31/01/2019 14:23
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Հռոմ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի:
Ինչպես «Интерфакс»-ին հայտնել է Շերեմետևոյից աղբյուրը՝ միջադեպը տեղի է ունեցել Հռոմից թռչելու ժամանակ: Հաղորդվում է, որ ուղևորներից ոչ-ոք չի տուժել:
Airbus A-320-ը շարունակել է թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարել Շերեմետևոյում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում