«Ժողովուրդ». Ամկահարույց նախագծի քննությունը տեղից չի շարժվում

«Ժողովուրդ». Ամկահարույց նախագծի քննությունը տեղից չի շարժվում

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2018թ. հոկտեմբերի 2-ին նախորդ խորհրդարանի՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքում» ընդունած փոփոխությունների աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան ուղղված դիմումի քննությունը տեղից չի շարժվում: Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդ օրինագծի շուրջ բարձրացած աղմուկից հետո դիմել էր Սահմանադրական դատարան, որպեսզի վերջինս քննի և որոշի` որքանով է ընդունված փոփոխությունը սահմանադրական:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դեռ այս տարվա հունվարի 22-ին պետք է սկսվեր դատաքննությունը, սակայն տեղեկացանք, որ նիստը հետաձգվել է և այն տեղի կունենա ապրիլի 19-ին: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ այդ օրենքն ի վերջո սահմանադրական ճանաչվի, և այս հետաձգումն էլ պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որպեսզի հիմնավորումներ գտնվեն:

Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսվում է ԱԺ նիստերը պատգամավորներից անկախ պատճառներով տեղի չունենալու դեպքում համարել պարզապես ընդհատված, այլ ոչ թե չկայացած»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում