Հայաստանը Ռուսաստանից 2020 թվականին վեցի փոխարեն կստանա չորս «Су-30СМ» կործանիչ

Հայաստանը Ռուսաստանից 2020 թվականին վեցի փոխարեն կստանա չորս «Су-30СМ» կործանիչ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանը Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով 2020 թվականին կստանա չորս «Су-30СМ» կործանիչ: Այդ մասին «Коммерсант»-ին ասել է ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններից մեկի թոփ-մենեջերը:

Նրա խոսքով, չնայած այն հանգամանքին, որ պայմանագիրը համարվում է առևտրային, և գնումն իրականացվում է վարկի գումարային հաշվով, որը տրամադրել է ռուսական կողմը՝ յուրաքանչյուր օդանավի գինը Հայաստանի համար կլինի այնքան, որքան ռուսական զինված ուժերի համար է:

Ռուսական կողմից «նման պայմանները իրական նվերի տեսք ունեն», ընդգծել է աղբյուրը: Նա նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է նաև ռուսական ռազմակայաններում հայ օդաչուների վերապատրաստում:

2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո քննարկվում էր վեց «Су-30СМ»-ի գնման հնարավորությունը, սակայն բանակցությունների արդյունքում որոշվել է գնել չորս կործանիչ, ասել է «Коммерсант»-ի աղբյուրը:

Սա Հայաստանի պաշտպանության նախարարության հետ կնքված առաջին պայմանագիրն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք: Ռուսաստանի համար «կարևոր է ՀԱՊԿ-ում իր դաշնակցի մոտ դիրքերի ամրության հաստատումը», հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում