ԵԱՏՄ երկրները միավորում են տեխնոպարկերը. հուշագիրը ստորագրվել է պլանշետի վրա

ԵԱՏՄ երկրները միավորում են տեխնոպարկերը. հուշագիրը ստորագրվել է պլանշետի վրա

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Այսօր Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի է ունեցել «Թվային օրակարագը գլոբալիզացիայի դարաշրջանում 2.0. Եվրասիական ինովացիոն էկոհամակարգ» ֆորումը, որի ժամանակ ԵԱՏՄ երկրների միջև ստորագրվել է հուշագիր՝ անդամ երկրների տեխնոպարկերի միավորման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք zakon կայքից։

Հուշագիրը ստորագրվել է պլանշետի վրա ու ստորագրությունները ցույց տրվել էկրանին։ Այն ստորագրել են «Սկոլկովո» (Ռուսաստան), «Ձեռնարկություններ ինկուբատոր» (Հայաստան), «Բարձր տեխնոլոգիաների պարկ» (Ղրղզստան), «IT-ստարտափերի միջազգային տեխնոպարկ» (Ղազախստան) հիմնադրամների ներկայացուցիչների կողմից։

Միջկառավարական խորհրդի նիստին ներկա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կատակել է, թե ստորագրություններով կարելի է կազմել անձի հոգեբանական դիմանկարը։

Նշվում է, որ տեխնոպարկերի միավորման գլխավոր նպատակն է կրճատել ԵԱՏՄ երկրների միջև տեխնոլոգիական բացն ու խթանել չորրորդ տեխնոլոգիական հեղափոխության գաղափարները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում