ԱԱԾ-ում կամ Ֆուտբոլի ֆեդերացիայում սիրով աշխատանքի կընդունենք վիրավորում ստացած մեր զինծառայողներին. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ԱԱԾ-ում կամ Ֆուտբոլի ֆեդերացիայում սիրով աշխատանքի կընդունենք վիրավորում ստացած մեր զինծառայողներին. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են իրենց մոտ աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը։

«Կենտրոնում շրջելու ընթացքում այս հարցը խոսեցինք և մենք մեծ սիրով ԱԱԾ-ում ու Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժվող, բուժում ստացած տղաներին։ Ինձ ասացին, հնարավոր է, որ մենք մեր պահանջները ներկայացնենք, այսինքն, ինչ հմտություններ են պետք այդ մարդկանց մեզ մոտ աշխատելու համար և ուսումնական գործընթացն անցնելուց հետո իրենք կգան աշխատանքի», – ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ վիրավորման հետևանքով շատ տղաները չեն կարող իրենց աշխատանքը շարունակել Պաշտպանության նախարարությունում, փոխարենն իրենք կարող են աշխատել ԱԱԾ-ում:

«Կարծում եմ՝ սա իրենց համար շատ հետաքրքրի կլինի և ոգևորող։ Ես պարտավորվում եմ և խոստանում եմ առաջիկայում և մշտապես այդ պրոցեսը պահել հսկողության տակ ու ինչքան հնարավոր է ներգրավվենք մեր տղաներին, մեր հերոսներին այդ աշխատանքներում», – ասաց Վանեցյանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում վերականգնվող գումարներին, կառույցի տնօրենի խոսքով, դրանք ուղղվելու են պետբյուջե:

«Համապատասխան գերատեսչությունները, որոնց հետ ես առնչություն չունեմ, որոշում կկայացնեն ու կտարամդրեն այս կամ այն ծախսերի վրա, եթե կարիքը լինի, կարծում եմ, նաև այս հաստատության վերազինմանը կամ համալրմանը», – ասաց Արթուր Վանեցյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում