Բակո Սահակյանն Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանն Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, կապիտալ շինարարության ոլորտին:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում