ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը հաջողել է ԼՂ հակամարտության կարգավորման համար երկխոսության հարթակ ստեղծելու հարցում. Փաշինյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը հաջողել է ԼՂ հակամարտության կարգավորման համար երկխոսության հարթակ ստեղծելու հարցում. Փաշինյան

ԲԵՌԼԻՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափն անցած տարիներին բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նման կարծիք հայտնեց Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերվում է բուն կարգավորմանը, կարծում եմ՝ համանախագահող երկրները, նաև՝ միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ խնդրի լուծումը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունն, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է հենց այդ հարթակը ստեղծելու առումով»,– ասաց ՀՀ վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում