Միայն նոր ընտրությունները թույլ կտան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը. Մերկել

Միայն նոր ընտրությունները թույլ կտան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները գտնում են, որ միայն նոր նախագահական ընտրությունները կկարողանան բավարարել Վենեսուելայի ժողովրդի շահերը: ԳԴՀ-ն պատրաստ է ավանդ ներդնել այդ երկրում Էսկալացիա թույլ չտալու գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 1-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մեր գնահատականն այն է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընտրություններն ազատ չԷին»,– ասել է նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

«Բնականաբար, մենք պատրաստ ենք ավանդ ներդնել այն բանում, որ գործը չհասնի Էսկալացման, այլ որ Վենեսուելայի ժողովուրդը կարողանա հասնել իր շահերի բավարարման»,– նշել է Մերկելը: «Դա, ըստ մեզ, կարող է հաջողվել միայն նոր ընտրությունների միջոցով»,-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում