Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրերի վերաբերյալ նախագահի հրամանագրերը կներկայացնի քրեակատարողական ծառայություն

Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրերի վերաբերյալ նախագահի հրամանագրերը կներկայացնի քրեակատարողական ծառայություն

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրերը կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ դատապարտյալներին իրազեկելու և կատարումն ապահովելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում