ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտում տեղակայվի 3 երկրի ԶՈւ

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտում տեղակայվի 3 երկրի ԶՈւ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ն Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային առաջարկում է զորքեր տեղակայել Սիրիայում ստեղծվելիք 32 կմ-ոց երկարությամբ անվտանգության գոտում։ Այդ մասին հայտնում է թուրքական պարբերականը՝ The Wall Street Journal-ին հղումով։ Ըստ տեղեկության՝ դրանով Վաշինգտոնը նպատակ ունի պաշտպանել Սիրիայի քրդական ուժերին՝ Թուրքիայի հնարավոր հարձակումից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ինչպես հայտնի է Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) դեմ, որին Անկարան համարում է ահաբեկչական։

Ամերիկյան թերթը գրում է, որ այդ քայլը ոչ միայն կկանխի թուրք-քրդական հնարավոր բախումը, այլև այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերումից հետո։ Ըստ ամերիկյան հայտնի պարբերականի՝ նման վտանգներից է օրինակ այն, որ ամերիկյան զինուժի հեռանալուց հետո այդ տարածքներ կարող են վերադառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները։

Եվրոպացի դիվանագետն, (ում անունը չի հրապարակվում) մեկնաբանելով ամերիկյան պարբերականի լուրը, նշել է, որ թեև ամերիկյան կողմը Բրիտանիայի, Ֆրանսիայի հետ սկսել է նման բանակցություններ, այնուամենայնիվ առայժմ այդ երկրներից ոչ մեկը նման պատասխանատվություն չի ստանձնել։ Ըստ նրա՝ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում