Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Ինչպես տեղեկացրին նիստի օրակարգում է եղել 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր:

Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին:

Խորհրդի նիստի ընթացքում որոշվել է, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի գարնանը Հայաստանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում