«Ժամանակ». Ռռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման վտանգ կա

«Ժամանակ». Ռռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման վտանգ կա

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները բավական անհարմար վիճակում են հայտնվել ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության դեմ հարուցված քրեական գործով։

Բանն այն է, որ ՀՀ իրավապահ մարմինները, այս դեպքում ՊԵԿ-ը, իրավասություն չունեին ՀԿԵ-ում ստուգումներ, խուզարկություն կատարելու։ Կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ ցանկացած պատճառված վնաս կամ վեճ պետք է լուծվի փարիզյան արբիտրաժային դատարանում։

Մեր տեղեկություններով՝ ներկայումս այս հողի վրա իրավիճակն այնքան է լարվել, որ կարող է հանգեցնել ընդհուպ ռուսական կողմից կոնցեսիոն պայմանագրի խզման»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում