«Փաստ». Ո՞ւմ և ինչո՞ւ է անհանգստացնում Վիտալի Բալասանյանը

«Փաստ». Ո՞ւմ և ինչո՞ւ է անհանգստացնում Վիտալի Բալասանյանը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում բավականին շատ են ակտիվացել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները:

Թեպետ Բալասանյանն ինքը օրերս նշեց, որ հրաժարական չի տալու, Արցախի Հանրապետությունում իրեն պաշտոնանկ անելու հարց չի քննարկվում, իսկ ՀՀ–ից որևէ մեկը չի կարող նպաստել իր հրաժարականին, այդուամենայնիվ, թեման համառորեն ամենատարբեր մեկնաբանություններով մատուցվում է հանրությանը: Ավելին, Բանակի օրվա առթիվ Բալասանյանի հարցազրույցները պատճառ դարձան Բալասանյանի վրա տոտալ հարձակումների, ընդհուպ՝ վիրավորանքների:

Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենը պատահական չէ. դա արվում է այն պատճառով, որ, ըստ տեղեկությունների, հենց նա է համարվում Արցախի նախագահի՝ 2020 թվականի ընտրությունների գլխավոր թեկնածուներից մեկը: Այդ իսկ պատճառով կան որոշ շահագրգիռ ուժեր, որոնց անհանգստացնում է Վիտալի Բալասանյանի վարկանիշը, ուստի փորձում են Բալասանյանին վարկաբեկելու և անունն անհարկի շահարկելու առիթը բաց չթողնել:

Ի դեպ, հունվարի 28–ին Վ.Բալասանյանն ասել էր. «Նախ` չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որևէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում