Ռուսաստանը կդադարեցնի իր մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրին

Ռուսաստանը կդադարեցնի իր մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան հայելային կպատասխանի Միջին և փոքր հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրին մասնակցության դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը: Այս մասին նա ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ լավրովի և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հետևյալ կերպ կվարվենք: Մեր պատասխանը հայելային է լինելու: Ամերիկացի գործընկերները հայտարարել են այն մասին, որ դադարեցնում են իրենց մասնակցվությունը համաձայնագրին, մենք ևս կդադարեցնենք», — ընդգծել է երկրի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում