«Իմ քայլը» խմբակցության 4 ժամանոց գաղտնի նիստն ավարտվել է

«Իմ քայլը» խմբակցության 4 ժամանոց գաղտնի նիստն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խմբակցության նիստը դռնփակ էր, և պատգամավորներից ոչ մեկ չի փոխանցում, թե ինչ է քննարկվել նիստում։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորներից մեկն ասաց, որ քննարկվել է վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, վարչապետ Նիկլոլ Փաշինյանը տեղեկացրել է Դավոսում իր հանդիպումների ու պայմանավորվածությունների մասին։ Պատգամավորի փոխանցմամբ, հնչել են հարցեր, որոնց Փաշինյանը տվել է պատասխաններ։

Այլ մանրամասներ չեն փոխանցվում։ Aysor.am-ի բազմաթիվ զանգերին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չպատասխանեց։ Բացի այդ, լրագրողներին ԱԺ անցակետում թույլ չի տրվել մուտք գործել ԱԺ վարչական շենք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում