Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ. Նաիրա Զոհրաբյան

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՈրոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և ՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ:
Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ:

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում