Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +20-ի

Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +20-ի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-8-ը կբարձրանա 5-6 աստիճանով:

ԱԻ նախարարության հրապարակած կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին ջերմաստիճանն Արցախում, Տավուշում ու Սյունիքում կհասնի +15-ի, փետրվարի 7-ի ցերեկը Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20-ի, Լոռիում, Վայոց Ձորի, Արարատի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +13-ի։

Երևան քաղաքում փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում փետրվարի 7-ի ցերեկը ջերմաստիճանում կհասնի +12-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում