Էդուարդ Շարմազանով.«Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք և այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժական է»

Էդուարդ Շարմազանով.«Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք և այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժական է»

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԱյսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք.

Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջև ծառացած մարտահրավերներին։

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։

Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։

Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։
Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։

Իշխանությունը,իսկ առավել ևս պետությունը խաղալիք չէ,որ ինչպես ուզես քշես։

Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժական է։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հետևեք մեզ նաև Telegram-ում