Լավրովը մեկնաբանել է Վենեսուելայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
04/02/2019 18:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Վենեսուելայում ուժ կիրառելու հնարավորության մասին Թրամփի հայտարարությունը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը, Ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանում ելույթ ունենալիս այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ն չի թաքցնում, որ ցանկացած գնով ցանկանում է փոխել ռեժիմը»,-ասել է նախարարն՝ ավելացնելով.
«Այսպիսով, երեկ Թրամփն ասել է, որ սեղանին թողնում է ռազմական միջամտության տարբերակը: Սա խաթարում է միջազգային իրավունքի բոլոր հիմքերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում