ԵՄ-ն նշել է Իրանի հետ համագործակցության ոլորտները

ԵՄ-ն նշել է Իրանի հետ համագործակցության ոլորտները

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Եվրամիությունը կրկին հանդես է եկել Իրանի հետ հարաբերությունների զարգացման աջակցությամբ, ինչպես այն համաձայնեցվել էր 2016թ.-ին։ Համագործակցության ոլորտները կարող են ներառել քաղաքական երկխոսություն, մարդու իրավունքներ, տնտեսական համագործակցություն, քաղաքացիական պաշտպանություն և խաղաղ նպատակներով միջուկային համագործակցություն, ինչպես նաև առևտուր, ներդրումներ, գյուղատնտեսություն ու տրանսպորտ։ Այս մասին տեղեկանում ենք kommersant-ը։

ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Իրանի հետ նաև Էներգետիկ ոլորտում, կլիմայի փոփոխության դեմ պայքարում, միջավայրի պաշտպանության ոլորտներում։

Ընդհանուր հետաքրքրության ոլորտներ են նաև գիտությունը, կրթությունը, մշակույթը և միգրացիան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան ստեղծեցին հատուկ համակարգ՝ INSTEX, Իրանի հետ առևտրային շրջանառության համար։ Հետագայում բոլոր հետաքրքրվող կողմերը կարող են միանալ համակարգին ու մասնակցել Իրանի հետ առևտրային համագործակցությանը՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում