AM | RU
USD
EUR
RUB

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս. Երբեմնի ծաղկուն գաղութից մնացել է 14-15 հազար հալեպահայ

 
 

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Panorama.am-ի բացառիկ հարցազրույցը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ

Պարոն Սարգսյան, 2011թ-ից բռնկված պատերազմը Սիրիայում ավերեց այդ երկրի երբեմնի հայտնի քաղաքները, այդ թվում նաև Հալեպը։ Ինչպես է շարունակվում կյանքն այսօր Հալեպում, արդյո՞ք սկսվել են վերականգնողական աշխատանքներ։

Ա. Սարգսյան. Պատերազմի պատճառած վնասներն ուղղակի ահագնացող չափերի են հասնում Սիրիայում: Անդառնալի են հատկապես մարդկային կորուստները, որոնք հաշվվում են հարյուր հազարներով: Այստեղ պետք է խորը հարգանքի խոսքեր հնչեցնել սիրիայի ժողովրդի հասցեին, որը մեծ զոհողությունների գնով դուրս է գալիս երկարատև և դաժան պատերազմի թոհուբոհից` չլքելով իր հայրենիքն ու անսասան մնալով այն պաշտպանելու իր հանձնառության մեջ: Այսօր Սիրիան թևակոխում է հետպատերազմական վերականգնման և ազգային կոնսոլիդացիայի նոր ժամանակաշրջան:

Հալեպ քաղաքը պատերազմի արդյունքում ամենամեծ մարդկային և նյութական կորուստները կրած քաղաքներից է: Այսօր կյանքը Հալեպում մտել է բնականոն հունի մեջ. բացվում են վաճառատներն ու հասարակական սննդի օբյեկտները, զգալի աշխուժություն է նկատվում կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Կառավարությունը, իր սուղ միջոցներից, դրամական աջակցություն է ցուցաբերում կրթօջախների, ռազմավարական նշանակության շինությունների կառուցման և վերականգնման համար: Բարձրանում է նաև անվտանգության մակարդակը, ինչն ապահովվում է հետևողական աշխատանքի շնորհիվ:

Հալեպը հայտնի էր հայկական մեծ համայնքով, որը ձևավորվել էր 1915թ.-ից հետո։ Հայերն այս պատերազմի արդյուքնում կրկին դարձան փախստականներ, մի մասը վերադարձավ Հայաստան։ Ինչպիսի՞ն է այսօր Հալեպում ու Սիրիայի մյուս քաղաքներում հայ համայնքը, որքան հայ է մնացել Հալեպում։ Ունե՞ք արդյոք որոշակի տվյալներ։

Ա. Սարգսյան. Այո, պատերազմն իր դրոշմն է թողել նաև հալեպահայության վրա: Երբեմնի ծաղկուն, ազգային ընդգծված կոլորիտով մայր գաղութից այսօր մնացել է ընդամենը 14-15 հազար հալեպահայ, որոնք իրենց ազգանվեր գործունեությամբ և անասելի ջանքերի գնով փորձում են պահպանել համայնքի դիմագիծն ու համայնքային կառույցների կենսունակությունը: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ վերականգնվում և նոր ընթացքի մեջ է մտնում համայնքի ազգային կյանքը. հաճախ են իրականացվում մշակութային միջոցառումներ, նոր և բարձր մակարդակի վրա է հյուպատոսություն-համայնք փոխգործակցությունն ու համատեղ միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու պատրաստակամությունը: Եռամսյակը մեկ անգամ տեղի են ունենում այցելություններ հիմնականում Լաթաքիա և Քեսաբ, ուր կազմակերպվում են հյուպատոսական ընդունելություններ` շրջանի հայությանը հյուպատոսական տարաբնույթ հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով: 


Հրադադարի համեմատաբար հանգիստ պայմաններում կա՞ն դեպքեր, երբ հայերը վերադառնում են Սիրիա։

Ա. Սարգսյան. Կան անշուշտ: Կան նրանք, ովքեր վերադառնում են հիմնականում իրենց գույքը վաճառելու և Հայաստանում վերջնական հաստատվելու նպատակով: Կան նաև դեպքեր, որ վերադառնում են մշտական բնակության, սակայն այս նպատակով վերադարձողների թիվը դեռևս փոքր է: Այստեղ պետք է նշել, որ հալեպահայության մի մասի հայացքը, ընդհանուր առմամբ, ուղղված է Մայր Հայրենիքին, և Հալեպում բնակվող բազմաթիվ հայեր իրենց ապագան տեսնում են Հայաստանում: Սակայն քիչ չեն Հալեպում իրենց կյանքը վերահաստատել ցանկացողները: Մենք հանձնառու ենք, մեր հնարավորությունների սահմաններում, Հալեպ վերադարձող մեր հայրենակիցների մարդասիրական կարիքների ապահովմանը:


Սիրիայի պատերազմի այս ողջ ժամանակահատվածում Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները միակներից էին, որ շարունակեցին գործել։ Ի՞նչ է նշանակում դիվանագետ լինել ու աշխատել պատերազմի պայմաններում։

Ա. Սարգսյան. Պատերազմի ողջ ընթացքում, Հայաստանի բարձր ղեկավարության որոշմամբ, Դամասկոսում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատել և աշխատում են արտակարգ ռեժիմով` կիսելով պատերազմի բոլոր զրկանքներն ու դժվարությունները: Մինչև այսօր Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն է, ինչը շատ բարձր է գնահատվում Սիրիայի ժողովրդի կողմից: Հալեպահայության համար նույնպես բարոյահոգեբանական մեծ նշանակություն ունի գլխավոր հյուպատոսության գործունեությունը, թեկուզև այն պատճառով, որ այն կապող օղակն է Մայր Հայրենիքի հետ և նրա վավերական ներկայությունը Հալեպում:

Այստեղ կցանկանայի երկու բառով ներկայացնել հյուպատոսության գործունեությունը մարդասիրական օգնությունների ստանձնման և Հալեպ առաքման աշխատանքներում: Այս տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը շուրջ 6 անգամ մարդասիրական օգնություն է առաքել Սիրիա, վերջինը` 2018 թվականի հուլիսին: Լաթաքիա ժամանելուն պես օգնությունների ստանձնման, գրանցման, թղթաբանական ձևակերպումների, Հալեպ առաքման տրանսպորտային միջոցների ապահովման ողջ պատասխանատվությունը մշտապես ստանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը: Ներկայիս բարդ ռազմաքաղաքական պայմաններում նմանատիպ պատասխանատվություն ստանձնելն իսկապես ռիսկային է: Ահա այսպիսի պայմաններում են աշխատում հայ դիվանագետները բոլոր պատերազմական գոտիներում: Անշուշտ բարդ է և ընդգրկուն աշխատանքային օրակարգը և մասնագիտական բարձր պատրաստվածությունից բացի անհրաժեշտ է լինել նաև աչալուրջ և զգոն` գիտակցելով իրավիճակի լրջությունն ու անխոհեմ քայլերի հետևանքները:

Ներկայումս ի՞նչ ծրագրեր ունի գլխավոր հյուպատոսությունը, ի՞նչ ուղղությամբ են տարվում առաջնային աշխատանքները։

Ա. Սարգսյան. Հյուպատոսության գործունեությունն այս առումով խիստ փոփոխական է և մեծապես կախված է ներքաղաքական զարգացումների տրամաբանությունից: Ընդհանուր առմամբ` ինչպես նախորդ տարիներին, 2019 թվականին նույնպես հյուպատոսությունը շարունակելու է բազմապրոֆիլ աշխատանքների իրականացման իր պրակտիկան:


Լրահոս
ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ տեղերում առկա մառախուղ «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին «Փաստ». Առաջիկայում ՄԻԵԴ-ում նորանոր գործեր կլսվեն «ընդդեմ Հայաստանի» «Հրապարակ». Դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ «Իրատես». Ի՞նչ «նախապատմություն» է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «Հրապարակ». Ինչ են բացատրել պատգամավորներին ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում «Ժամանակ». Lրացուցիչ հարկային պարտավորություն՝ Ծառուկյանի գազալցակայաններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan