Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հանրապետության տարածքում` փետրվարի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

ԱԻՆ փոխանցմամբ՝ քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 6-7-ը, և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է թույլ անձրև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում