Արեգ Սարգսյան.«Լիբերալ գործիքով սոցիալիստական խնդիրներ չեն լուծում, պարոն Փաշինյան»

Արեգ Սարգսյան.«Լիբերալ գործիքով սոցիալիստական խնդիրներ չեն լուծում, պարոն Փաշինյան»

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook: Բաց հարցեր

Կենսաթոշակները պարտադիր դարձրեցի՞ք, պարոն Փաշինյան, դարձրեցիք։ Լա՛վ արեցիք, ես դրա հետ համաձայն էի, դա ճիշտ որոշում էր (չնայած Ձեր սեփականը չէր)։ Սխալ էր հարկերի հաշվին դրանց լրացուցիչ սուբսիդավորումը, ինչ է թե պատրաստ չէիք ձեզ Ո՛չ ասողների մարտահրավերներին։ Բայց արդյունքում հարկային խաղի կանոններն եք փոխում, որ պոպուլիզմի տակից դուրս գաք…

Գազը նորի՛ց հարկերի հաշվին սուբսիդավրեցի՞ք։ Այո։ Ու նորից պոպուլիզմի տակից դուրս գալու համար։

Հիմա էլ 25 հազար տնտեսվարողի համար նորի՛ց բոլորի մուծած հարկերի հաշվին սուբսիդավորում եք 2 միլիարդ 500 միլիոն դրամի գումար։

Գիտե՞ք վերջում սա ինչի է հանգեցնելու։ Չասեմ, գուշակեք։ Անգամ համահարթեցումը Ձեզ չի փրկելու, պարոն Փաշինյան։ Որովհետև լիբերալ գործիքով սոցիալիստական խնդիրներ չեն լուծում։ Հասկանու՞մ եք…

Արեգ ՍԱՐԳՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում