Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին

Մակրոնն անձամբ է Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղյակ պահել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Եվրանյուզը», Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում Մակրոնը, խոսելով հիշատակի օր հռչակելու նախաձեռնության մասին, հայտարարել է, որ Էրդողանին նախապես է տեղյակ պահել իր որոշման մասին, քանի որ «ցանկանում է բաց երկխոսություն պահպանել Թուրքիայի հետ»:

«Մենք տարաձայնություններ ունենք «Իսլամական պետության» դեմ պայքարի, Թուրքիայում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների հարցերի, ինչպես նաև ցեղասպանության խնդրի վերաբերյալ»,- ասել է Մակրոնը: Նա նկատել է, որ նաև միատեսակ կարծիքներ ունեն Սիրիայի հարցում, իսկ Թուրքիայի հետ երկխոսությունը, Ֆրանսիայի նախագահի կարծիքով, առաջնային է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում