Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումը ՀՀ կառավարության գլխավոր առաջնահերթություններից է

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվորեն աշխատելու է Եվրասիական տնտեսական միությունում և ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ՀՀ կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է փետրվարի 6-ին:

Ծրագրի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ աշխատանքը գլխավոր առաջնահերթությունների թվում է:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»,-ասված է նախագծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում