ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել և զբաղվելու է մասնավոր լրատվական գործունեությամբ

ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ազատման դիմում է գրել և զբաղվելու է մասնավոր լրատվական գործունեությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա ասաց Aysor.am-ի հետ զրույցում՝ հավելելով, որ դիմումը գրել է դեռ հունվարի սկզբին։

Հարցին՝ այս պահին շարունակո՞ւմ է կատարել ՔԿ նախագահի խորհրդականի պարտականությունները, Սոնա Տռուզյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ աշխատանքի կգնա այնքան ժամանակ, քանի դեռ ազատման դիմումը մակագրված չէ։

«Ես անցնում եմ մասնավոր ոլորտ, զբաղվելու եմ մասնավոր լրատվական գործունեությամբ», – ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում