Ֆինանսների նախարարը հրավիրվել է Ազգային ժողով

Ֆինանսների նախարարը հրավիրվել է Ազգային ժողով

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը այսօր՝ մեկ ժամից, կներկայանա Ազգային ժողով, որտեղ փակ քննարկում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ։

Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ փակ քննարկման ժամանակ քննարկվելու է պարգևավճարների հարցը, ինչպես նաև՝ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նման քննարկում և նույն բովանդակությամբ տեղի էր ունեցել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում