Դավիթ Տոնոյանը և Դմիտրի Շուգաևը քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը

Դավիթ Տոնոյանը և Դմիտրի Շուգաևը քննարկել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 7-ին հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ուղենիշները։ Երկուստեք նշվել է ոլորտի կարևորությունը և համագործակցության բարձր մակարդակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում