Կառավարությունը վաղը արտահերթ նիստ կգումարի

Կառավարությունը վաղը արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Փետրվարի 8-ին՝ ուրբաթ, ժամը 10:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստ: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարության պաշտոնական կայքում, տարածած հաղորդագրության մեջ նիստի օրակարգի վերաբերյալ որևէ բան նշված չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում