«Հրապարակ». Ով է հավակնում ՊՆ բուժծառայության պետի պաշտոնին

«Հրապարակ». Ով է հավակնում ՊՆ բուժծառայության պետի պաշտոնին

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչության պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաև Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար։ Հիշեցնենք, որ Սահակ Օհանյանի անունը մամուլում մշտապես շրջանառվել է տհաճ միջադեպերի համատեքստում․ նրա մասին գրվեց, որ 2013-ին Կանազի հոսպիտալում զինվորների է ծեծել։ Իսկ ՊՆ բուժծառայության ներկայիս պետը Գայանե Հովհաննիսյանն է»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում