Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Facebook։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող 3 տղա աշխատանքի կանցնեն Ազգային անվտանգության ծառայությունում։

Այս մասին փետրվարի 8-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ, Հայրենիքի պաշտպանի կենտրոնում, իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:

Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը։

Փետրվարի 1-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել էր ԱԱԾ-ում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի վերցնել կենտրոնում բուժվող տղաներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում