Վերագործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Կոմիտաս» մասնաճյուղը

Վերագործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Կոմիտաս» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցված տարածք՝ Կոմիտասի պողոտայի 58 հասցեում։

Բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի արագ և հեշտ դարձնելու նպատակով մասնաճյուղը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններով:

Մասնաճյուղում կգործի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գործող ինքնասպասարկման ավտոմատացված սրահ որտեղ քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ իրականացնելը անվճար է:

«Կոմիտաս» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում