«Փաստ». ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթև կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել

«Փաստ». ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթև կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ում հարցաքննվել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տևել է մոտ մեկուկես ժամ:

Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձևական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարևոր դերակատարներից մեկը Տեր–Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումն այս գործում, առավել ևս՝ կալանքը, մի տեսակ քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում շատերի մոտ:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս «շոուն» կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի զերծ մնան ավելորդ ինտրիգներից: Իրականում առաջին նախագահի հետ ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթև կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում