«Հրապարակ». Երևանի քաղաքապետը խիստ զբաղված է

«Հրապարակ». Երևանի քաղաքապետը խիստ զբաղված է

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի ու քաղաքապետի հետ ամենօրյա շփում ունեցող պաշտոնյաները տարակուսած են` Հայկ Մարությանը, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, օրերով կարող է իրենց զանգերին չարձագանքել։ Նրանց ասում են, որ խիստ զբաղված է։ «Տարոնի ժամանակ էդպես չէր՝ օրվա ընթացքում անպայման արձագանքում, հետ էր զանգում»,- ասաց մեր զրուցակիցը:

Բայց նա այլևս ժամանակ չի գտնում անգամ մարզվել՝ ժամանակին գնում էր «Օրանժ» մարզահամալիր, որտեղ ընտանյոք հանդերձ մարզվում էին։ Միայն օրերս՝ երեկոյան ուշ ժամի գնացել է, շփվել մարզահամալիր եկած «հասարակ» քաղաքացիների հետ, հարցուփորձ արել, ափսոսանք հայտնել, որ հաճախ չի լինում, չի կարողանում վայելել նախկին ազատ կյանքի բերկրանքը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում