AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Կառավարությունում հին ավանդույթները շարունակվում են. նույն իրավիճակն է, ինչ ՀՀԿ-ի օրոք

 
 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Հովիկ Աբրահամյանը, երբ վարչապետ էր, մի հանձնարարական իջեցրեց, որ բոլոր նախարարներն անպայման նիստից հետո իջնեն և պատասխանեն լրագրողների հարցերին։ Սրանից լրագրողները ոգևորվեցին, բայց շատ արագ էլ հիասթափվեցին, քանզի նախարարների մեծ մասը շարունակում էր «ծլկել» ետնամուտքից։ Արդյունքում մնացին մի քանի «համարձակներ», որոնք չէին վախենում լրագրողների միջով անցնել ու հարցերին պատասխանել։

Նույնը շարունակվեց նաև Կարեն Կարապետյանի օրոք։ Թվում էր, թե իրավիճակը կփոխվի Նիկոլ Փաշինյանի ժամանակ, մեզ համար հասանելի կլինեն կառավարության բոլոր անդամները՝ վարչապետից սկսած, բայց, ավաղ, այդպես չէ։ Վարչապետը, ճիշտ է, լրագրողների հետ շփվող պաշտոնյա է, բայց նիստից հետո նա այլևս չի իջնում ներքև, միայն նոր նշանակված ժամանակ էր իջնում լրագրողների կամ ցուցարարների մոտ։ Հիմա ոչ միայն վարչապետը չի իջնում, այլև նրա նախարարները։

Չի եղել մի դեպք, երբ նիստից հետո գլխավոր մուտքով իջնեն փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը։ Վերջինս իրեն լրիվ «գորշ կարդինալ» է զգում և մաքսիմալ քիչ է շփվում լրագրողների հետ, զբաղված է միայն անդրկուլիսյան ինտրիգներով։ Չեն իջնում նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նրանք հեռանում են հետնամուտքից՝ նստելով կառավարության ներքին բակում կայանված իրենց մեքենաները։ Հիմնական իջնողներն են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Դրա համար էլ լրագրողները ստիպված են լինում երբեմն նրանց տալ հարցեր, որոնք նրանց կոմպետենցիայի շրջանակներում չեն։ Կարճ ասած՝ նույն իրավիճակն է, ինչ ՀՀԿ-ի օրոք»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
ՀՔԾ-ն ավարտել է քրեական գործերի նախաքննությունը Արարատյան Հայրապետական թեմը Սուրբ Սարգսի տոնին անցկացնելու է հետաքրքիր միջոցառումներ Վարչապետը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Հայաստանը և Լատվիան կարող են միմյանց օգնել և միմյանցից սովորել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագրի կիրարկումը 2019-ին պետբյուջեից որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է ավելի քան 928 մլն դրամ Հայաստանի Զինված ուժերը համալրվել են հայրենական ԱՐՄԻ-55Մ անօդաչու թռչող սարքերով Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Եկեղեցու դեմ անհասկանալի ուժերի պայքարն ահագնանում է Ներում ստանալու համար դիմել է 250 դատապարտյալ. Ովքեր են ներում ստացած դատապարտյալները Երևանի տրանսպորտային ցանցը հաջորդ տարվանից կազատվի միրոավտոբուսների կեսից Մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը ուսման վարձի զեղչի նպատակով Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն 70 նոր ավտոբուս կշահագործի Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը Մի շարք ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Ահաբեկչություն՝ Հնդկաստանում Հալեպում և Համայում գրոհայինները կրակել են բնակավայրերի ուղղությամբ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում ընդունել են ՌԴ ԴԺ Պետական դումայի պատվիրակությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի. ՀՀ նախագահ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Թաթոյան. «Բրյուսելում ձեռք բերեցինք համատեղ աշխատանքի լրացուցիչ պայմանավորվածություններ» Սեյրան Օհանյան. «0038 հրամանը դնել մարտիմեկյան ողբերգության հիմքում ծայրահեղական մոտեցում է» Զախարովան պատասխանել է Բոլթոնի սպառնալիքներին Արցախի նախագահն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Կառավարությունը կգործարկի մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմներ. առկա է ամսական 50 հազար գլուխ գառ արտահանելու ներուժ Հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը ՀՀԿ ԳՄ նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, որոշ տեղերում առկա մառախուղ «Հրապարակ». ԵԿՄ-ն պատրաստվում է համագումարին «Փաստ». Առաջիկայում ՄԻԵԴ-ում նորանոր գործեր կլսվեն «ընդդեմ Հայաստանի» «Հրապարակ». Դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ «Իրատես». Ի՞նչ «նախապատմություն» է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «Հրապարակ». Ինչ են բացատրել պատգամավորներին ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում «Ժամանակ». Lրացուցիչ հարկային պարտավորություն՝ Ծառուկյանի գազալցակայաններին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan