Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Ինչպես հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Կոտայքի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում