Որտե՞ղ են պահվում Թուրքիայի ոսկու պաշարները

Որտե՞ղ են պահվում Թուրքիայի ոսկու պաշարները

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը ուղիղ եթերում մանրամասներ է հրապարակել այս երկրի ոսկու պաշարների մասին։

Տեղական NTV հեռուստաընկերթյան եթերում Ալբայրաքը պատասխանել է ուսանողների հարցերին։ Նրանցից մեկը հետաքրքրվել է, թե ինչ կլինի, եթե Թուրքիայում տեղի ունեցող հավանական ներքին խառնակություններից օգտվելով՝ ԱՄՆ-ը կամ Անգլիան որոշեն բռնագրվել այնտեղ պահվող թուրքական ոսկո պաշարները, ինչպես դա եղավ Վենեսուելայի դեպքում։

Ալբայրաքը պատասխանել է, որ հարցը հիմնված է հանրության մեջ տարածված սխալ կարծիքի վրա․ «Թուրքիայի Հանրապետության Կերնտրոնական բանկի ողջ ոսկու պաշարը Թուրքիայում է։ Արտերկրում ոչ մի ոսկու հատիկ չունենք», – նշել է թուրք նախարարը։

Ալբայրաքը հավելել է, որ նախկինում Թուրքիան տարբեր երկրներում ունեցել է ոսկու որոշակի պաշարներ, բայց վերջին շրջանում այդ ամենը բերվել է Թուրքիա։

«Թե մեր ոսկու պաշարները, թե դրամական միջոցները, բոլորը Թուրքիայում տարածքում են», – շեշտել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում