Իրանում ցույցեր են սկսվել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ

Իրանում ցույցեր են սկսվել Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում հազարից ավելի քաղաքներում եւ 10 հազար բնակավայրերում անցկացվում են զանգվածային տոնական միջոցառումներ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-ամյակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին հայտնել է Tasnim գործակալությունը: Ցույցերն անցկացվում են վաղ առավոտից, մարդկանց բազմությունները փողոցներ են դուրս եկել իրանական դրոշներով եւ պաստառներով: Նրանցից շատերը բացականչում են կարգախոսներ, այդ թվում՝ «Մահ Ամերիկային» կարգախոսը:

Ցուցարարները Թեհրանում զբաղեցրել են Ազադի խոշորագույն հրապարակը, որտեղ ավելի ուշ ելույթ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

Իրանում ընթացող տոնակատարությանը հարյուրավոր գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ են ժամանել այլ երկրներից: Միջոցառումներին շարքային քաղաքացիների հետ միասին մասնակցում են իրանցի բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ զինվորականներ: Իսլամական Հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարությունն սկսվել է փետրվարի 1-ին. 1979 թվականին այդ օրը այաթոլլա Խոմեյնին՝ Իսլամական հեղափոխության առաջնորդը, Փարիզից Թեհրան էր ժամանել 15-ամյա վտարանդիությունից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում