Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Ինչպես հաղորդում է, Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում